21/07/2014 16:59
Հուլիսի 21-ից արգելվել է Մոլդավիայից մրգերի ներկրում ՌԴ
Հուլիսի 21-ից Ռուսաստանն արգելել է Մոլդովիայից մրգերի ներկրումը: Բացի դրանից, բուսական ծագում ունեցող արտադրանքը չի կարելի ներկրել ձեռքի պայուսակով կամ փաթեթավորված:
Россельхознадзор-ը հրապարակել է մրգերի ցանկը` խնձոր, տանձ, ծիրան, սերկևիլ, բալ, դեղձ, սալոր և այլն:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ արգելքը կապված է մրգերի ներկրման ժամանակ բազմաթիվ խախտումների հետ:
Պետք է նշել, որ մոլդովական կողմը արդեն ընդունել է լոբորատոր հսկողության բացակայության փաստը` ՌԴ արտահանվող մրգերի նկատմամբ:
Այս մասին հաղորդում է vesti-ին: