21/07/2014 18:00
Գազայում զոհերի թիվը հասել է 469-ի
Իսրայելական զինուժը 2006 թ.-ի լիբանանյան երկրորդ պատերազմի սկզբից ի վեր կրում է ամենամեծ մարդկային կորուստները Գազայի հատվածում:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ մեկ օրվա ընթացքում զոհվել է 13 իսրայելցի զինվորական, իսկ 3 օրվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասնում է 20-ի:
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 469-ի:
Մինչ այդ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ էր արել հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակում են միմյանց տարածքների հրթիռակոծությունը՝ Թել Ավիվը պատասխանում է Գազայից Իսրայելի հրթիռակոծություններին կետային օդային հարվածներով՝մինչև ցամաքային գործողության դիմելը:
Իսրայելական զինուժը և զրահատեխնիկան մուտք են գործել Գազայի հատված՝ սկսելով ցամաքային գործողությունը, որի նպատակն է հուժկու հարված հասցնել Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին:
Մինչ այդ, Իսրայելի կառավարությունը թույլատրել էր երկրի զինված ուժերին հավաքագրել 70.000 պահեստազորայիններ, որոնցից 50.000-ը օգտագործվելու են Գազայի հատվածում այսօր սկսված ցամաքային գործողության մեջ:
Ցամաքային գործողություն սկսելու հրամանը արձակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: