21/07/2014 13:50
6 օրում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց
Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց. 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: