21/07/2014 20:05
Պույոլը` Սուարեսի մասին
«Բարսելոնի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հայտարարել է, որ թիմի նորեկ Լուիս Սուարեսի օգնությամբ կատալոնյան թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ցավալի է, որ սկզբնական շրջանում Սուարեսը չի կարողանա միանալ թիմին` որակազրկման պատճառով: Նրա արարքն անբացատրելի է, բայց ամեն ինչ կարող է պատահել: Ամեն դեպքում, նա ներողություն է խնդրել Կյելինիից:
Սուարեսը հիանալի ֆուտբոլիստ է, նա կարող է արժանի մրցակցություն ցույց տալ հիմնական կազմում տեղ ունենալու համար և ի զորու է շատ գոլեր խփել: Վստահ եմ, որ այս ֆուտբոլիստի օգնությամբ «Բարսելոնն» ավելի կուժեղանա և մեծ հաջողությունների կհասնի»,- նշել է Սուարեսը: