21/07/2014 19:24
«Ռեալի» ներսում տարաձայնություններ կան
Ալվարո Մորատայի տրանսֆերի վաճառքից հետո մադրիդյան «Ռեալի» ղեկավարությունը խորհում է Ալվարո Նեգրեդոյին վերադարձնելու մասին: Վերջինիս իրավունքները, ի դեպ, այժմ պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»:
Մադրիդյան ակումբում գիտակցում են, որ Մորատայի հեռանալուց հետո թիմը մնում է անվանական մեկ հարձակվողով: Խոսքը Քարիմ Բենզեմայի մասին է: Այդ իսկ պատճառով Նեգրեդոյի վերադարձը հնարավոր է թվում:
Կապված այս հարցի հետ` թիմի ներսում տարաձայնություններ են առաջացել: Ինչ-որ մեկը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի հրավիրել երիտասարդ հարձակվողի, սակայն շատերը հակվում են այն մտքին, որ անհրաժեշտ է վերադարձնել Նեգրեդոյին: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Բայց «Մանչեսթեր Սիթին», որն անցյալ տարի Նեգրեդոյի համար «Սևիլիային» վճարել է 25 մլն եվրո, հաստատ չի ցանկանա ավելի էժան գնով բաց թողնել ֆուտբոլիստին: Անգլիայում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում նա 23 գոլ է խփել անցկացրած 49 խաղում:
Նեգրեդոն 2005 թ.-ից պայմանագիր ուներ «Ռեալի» հետ, սակայն խաղում էր «Արքայական ակումբի» երկրորդ թիմում, իսկ այնուհետև նրա տրանսֆերը վաճառվեց «Ալմերիային»: 2009 թ. մադրիդցիները գնեցին Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը 5 մլն եվրոյով, սակայն շուտով, ստանալով 14 մլն եվրո, ֆուտբոլիստի իրավունքները հանձնեցին «Սևիլիային»: