21/07/2014 10:00
Ուկրաինացի ապստամբները հայտնաբերել են կործանված Boeing 777-ի «սև արկղերը»
Ուկրաինացի ապստամբները հայտնել են, որ հայտնաբերել են երկրի արևելքում վթարված Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերը»: Այս մասին գրում է BBC-ն:
Ապստամբները հայտնել են նաև, որ կործանված Boeing 777-ի սև արկղերը տեղափոխվել են Դոնեցկ:
Սակայն ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «սև արկղերը» Դոնեցկ են բերվել:
Ուկրաինացի ապստամբները խոստացել են նաև օդանավի «սև արկղերը» փոխանցել ինքնաթիռի կործանման հանգամանքները վերահսկող միջազգային հանձնաժողովին: