22/07/2014 16:00
«Ռեալը» կներկայացնի Ռոդրիգեսին
«Մոնակոյի» կիսապաշտպան Համես Ռոդրիգեսն այսօր կներկայացվի որպես մադրիդյան «Ռեալի» խաղացող: Այս մասին հայտնում է AS-ը: Նա ստացել է խաղային 10 համարը:
Ավելացնենք, որ կոլումբիացի ֆուտբոլիստը 6-ամյա պայմանագիր է ստորագրել «Արքայական ակումբի» հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո: Ֆուտբոլիստն արդեն բժշկական հետազոտության է ենթարկվել «Ռեալում»: