23/07/2014 10:34
«Լիվերպուլը» կբանակցի «Ռեալի» հետ
«Լիվերպուլը» մտադիր է Լուիս Սուարեսի տրանսֆերից ստացած գումարի մի մասով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո: Մոտ օրերս «Լիվերպուլի» ղեկավարությունն առաջարկ կանի «Ռեալին»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բենզեման Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման` դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: