23/07/2014 15:10
Վարորդների հաշիվներին արգելանք է դրվել` բյուջեն լցնելու համար. Հովհաննիսյան
Վարորդների հաշիվների վրա արգելանք դնելու խնդիրն այնքան առաջնային է, որ Ազգային ժողովը մինչև արձակուրդ մեկնելը այն պետք է քննարկեր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Նշենք, որ տուգանքի մասին առանց պատշաճ ծանուցման ԴԱՀԿ-ն արգելանք է դնում վարորդների բանկային հաշիվների վրա։
«Հունվարի 1-ից ընդունվել է որոշում, որ վարչական մարմինը տուգանքն ուղարկում է հարկադիր կատարողական մարմին, հարցը բարձրացվեց ԱԺ-ում, բայց քննարկման չդրվեց»,- ասաց Է. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ իրենց ՀԿ վարորդները, հիմանականում, այդ հարցով են դիմում, իսկ պատկան մարմինները ոչ մի լուծում չեն ցանկանում տալ հարցին։
Նա հիշեցրեց, որ այս հարցը նախկինում կարգավորվում էր դատարանում, ինչը հնարավորություն էր տալիս վարորդներին նաև բողոքարկելու մեխանիզմից օգտվել, սակայն ներկայում հարցը միանգամից հայտնվում է ԴԱՀԿ տիրույթում.
«Կարծում եմ` սա արվել է բյուջեն լցնելու համար»: