23/07/2014 14:01
«Facebook»-ում նոր կոճակ է ավելանալու՝ «պահպանել»
«Facebook»-ում նոր կոճակ է ավելանալու՝ «պահպանել»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված տեղեկության համաձայն՝ նոր գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան պահպանել իրենց հավանած հղումները, ֆիլմերը, երաժշտությունը, որպեսզի հետագայում կարողանան դրանք վերանայել:
Այն շուտով կհայտնվի «հավանել» և «տարածել» կոճակների ներքևում: Պահպանված ինֆորմացիան հատուկ ցուցակում կհայտնվի և կդասակարգվի:
Պահպանված բովանդակությունը տեսանելի կլինի միայն տվյալ օգտատիրոջը, սակայն վերջինս կկարողանա դրանք տարածել: Այն հասանելի կլինի նաև սոցցանցի բջջային տարբերակի համար: