23/07/2014 17:05
Վանաձորում քաղաքացին ընկել է ցորենի ամբարը
ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող ցորենի ամբարը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ժամը 14.41-ին հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 1983 թ. ծնված Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: