23/07/2014 19:24
Գազայի հատվածում զոհերի թիվը անցնում է 600-ից
Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 609-ի:
Vesti.ru-ի փոխանցմամբ` Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 3720 մարդ: Իսրայելը նախօրեին Գազայի հատվածում խոցել է 187 թիրախ:
Իսրայելական բանակը հարվածներ է ուղղել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ենթակառուցվածքներին և զենքի պահեստներին:
Պաղեստինցիներն էլ 25 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 14-ը ընկել են այդ երկրի տարածքում:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը: