23/07/2014 13:40
Գվարդիոլա. «Գերմանիայում ֆուտբոլն այլ կերպ է ընկալվում»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է, որ կարող է երկար ժամանակ աշխատել իր պաշտոնում, եթե թիմը շարունակի հաղթել ու մրցանակներ նվաճել: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Այստեղ եմ, որպեսզի լավ աշխատանք կատարեմ, ինչպես դա անում էի «Բարսելոնում»: Սակայն Գերմանիան լիովին տարբերվում է այն երկրից, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Այստեղ ֆուտբոլը բոլորովին այլ կերպ է ընկալվում:
Փորձում եմ հարմարվել այդ պայմաններին և ուզում եմ, որ բոլորն էլ հարմարվեն իմ գաղափարներին, սակայն այս գործընթացը դեռ շարունակվում է: Անհնար է ամեն ինչի հասնել մեկ տարում:
Չեմ ուզում թաքցնել, եթե մենք ավելի շատ տիտղոսներ չնվաճենք, ապա հաջորդ մրցաշրջանում «Բավարիան» նոր մարզիչ կունենա»,- նշել է Գվարդիոլան: