23/07/2014 17:28
«Հայրապետյանի հարցով իշխանությունները պետք է բացատրություն պահանջեն ՌԴ-ից»
Լևոն Հայրապետյանին չեմ ճանաչում, բայց նրա մասին միայն շատ լավ բաներ եմ լեսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայազգի գործարարի ձերբակալությանը, ասաց Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Չգիտեմ, թե որն է նրա ձերբակալման պատճառը, բայց մեր իշխանությունները իրենց լավագույնս չեն դրսևորում: Թեև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Հայաստանը պարտավոր է և պետք է պահանջի բացատրություններ»,- հավելեց նա:
Սոս Գիմիշյանը նշեց, որ թեև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հայատանյան իշխանությունները սկսել են արդեն անհանգստություն ցուցաբերել, սակայն Հովիկ Աբրահամյանի արձագանքը նույնպես տպավորիչ չէր:
«Հովիկ Աբրահամյանի արձագանքը լավը չէր: Սրտի խոսքերն ավելի արժեքավոր են, քան մեծ թղթի վրա գրված երկար-բարակ նախադասությունները: Այդ մարդուն պետք է մի օր շուտ ազատեն ու պարզեն իրական պատճառները: Եթե Ռուսաստանը չպարզաբանի, թե ինչու է նա ձերբակալվել, ուրեմն թաքցնելու բան ունի, իսկ եթե հիմնավորի ձերբակալման պատճառները, ուրեմն սարքովի չէ»,-ասաց նա:
Գիմիշյանը արդյունավետ չի համարում նաև բողոքի ակցիաների նախաձեռնումը: Ըստ նրա՝ դեսպանը գուցեև տեղյակ չէ այդ մասին: «Չի բացառվում, որ ՌԴ դեսպանը տեղյակ չլինի, թե ինչ է իրականում կատավում: Ցույցեր նախաձեռնելը չի տա որևէ արդյունք կամ դրական պատասխան: Պարզապես մեր իշխանությունները պետք է շահագրգռված լինեն դրանով և Ռուսաստանից պահանջեն պարզաբանում: Վերջիվերջո գործընկեր ենք և պատրաստվում ենք միասին աշխատել: Իսկ համագործակցությունը ենթադրում է նաև որոշակի պարտավորություններ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ով կաասկածվում է փողերի լվացման մեջ: Գործարարի ձերբակալումը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության մոտ: Ենթադրվում է, որ Հայրապետյանի ձերբակալությունը Ադրևբեջանի կողմից է պատրվիրված:
Նախորդող հրապարակումներ՝ Առանց ձգձգելու պետք է փոխվի Հայրապետյանի խափանման միջոցը. Հայտարարություն
«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը լուրջ հարված է Արցախին. Քաղաքական պատվեր է»