23/07/2014 14:47
ԲՀԿ-ի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց ՀԱԿ-ը. Գիմիշյան
Բացառվում է, որ ՕԵԿ-ի դավաճանությունը հայ հասարակությունն այդքան շուտ մոռանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի արարքը կարելի է միայն դավաճանություն որակել, քանի որ այդ կուսակցությունը մեկ անգամ չէ, որ դավաճանել է հայ հասարակությանը: «Հայ հասրակությունը մոռացկոտ չէ և այդ կուսակցությունն այնքան լուրք քայլ կատարեց, որը դավաճանություն կարելի է միայն որակել: Ցավոք սրտի, այդ կուսակցությանը ժամանակին հասարակության մեծ մասն էր վստահում: Վստահում էր, լավ էր անում: Լավ ժողովուրդ էր, բարի՝ հետևաբար վստահում էր, բայց այդ քաղաքական ուժը մեկ անգամ չէ, որ խաբել է ժողովրդին: Եթե ընկերը երկրորդ անգամ է խաբում, դա արդեն դվաճանութուն է, իսկ մեր ժողովուրդը հիմար չէ, որ երկրորդ անգամ ՕԵԿ-ին հավատա»,- նշեց նա՝ ընդգծելով, թե ժողովուրդն այս անգամ թույլ չի տա, որպեսզի իրեն խաբեն:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ բանախոսը նախ ընդգծեց, որ թեև ինքը նույնպես եղել է ժամանակին Տեր-Պետրոսյանի սատարողների թվում, բայց այսօր ՀԱԿ կուսկացությունը քաղաքական դաշտում ևս չի վայելում ժողովրդի համակրանքը: «Ժամանակին ես էլ եմ եղել նրա կողքին և 18 կուսակցություններից առաջիններից մեկն էի, ով միացավ նրան: Իրականում գնահատում եմ այն գաղափարները, որոնք նա առաջ է բերել այդ հարցազրույցում, սակայն ՀԱԿ-ը ևս չարդարացրեց ժողովրդի սպասումները և հիմա այդ ուժին ևս ժողովուրդը չի վստահում»,-ասաց նա:
Գիմիշյանի խոսքով՝ ՀԱԿ-ի փլուզումը սկսվեց այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական նպատակներից ելնելով հնչեցրեց, որ ԲՀԿ-ի հետ սկսում է համագործակցման գործընթաց: «Հենց այստեղից էլ սկվեց ՀԱԿ քայքայումը: Այսօր էլ նա շարունակում է պահել իր այդ դիրքորոշումը: Իսկ այդ քայլով ՀԱԿ կուսակցությունը ժողովրդից հեռանում է»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այդ ամենի արդյունքում ՀԱԿ-ն ունի այսօր միայն 7 մանդատը ԱԺ-ում, 7 զոհ՝ մարտի 1-ից:
Գիմիշյանի համոզմամբ՝ ժողովրդի վստահությունը չի վայելում նաև ԲՀԿ-ն, որն այսպես թե այնպես հայտարարել է, որ ինքը ընդդիմություն դառնալ չի կարող: «ԲՀԿ-ն բացի ֆինասական միջոցներից ուրիշ ոչինչ չունի: Ինքն էլ՝ անկեղծորեն ասում է, որ ընդդիմություն չէ, չի եղել և չի էլ կարող դառնալ: Մարդն անկեծորեն խոստովանում է, իսկ մյուս քաղաքական ուժերը ստիպված դարձան ոչ իշխանական, որ ԲՀԿ-ին կարողանան կպնեն»,- նկատեց նա:
Գիմիշյանի խոսքով՝ ԲՀԿ-ն արդեն երկար տարիներ է, որ քաղաքականության մեջ է, բայց գաղափարներով այդ քաղաքական ուժը նույնպես չի փայլում: «Տեր-Պետրոսյանից լիքը բան եմ սովորել և սովորելու լիքը բան ունեմ, իսկ ԲՀԿ-ից չունեմ: Այդ ուժի գաղափարը չեմ ընկալում: Կարող է մեկ երկու միտինգ անել, բայց երկար չի կարող գոյատևել, քանի որ հասրակությունը չի հավատում ոչ միայն այդ ուժին, այլև՝ մյուսներին: Տա Աստված, որ գան ու ամեն ինչ լավ լինի, սակայն չեմ հավատում»,- ասաց նա:
Վերադառնալով հարցազրույցին՝ Գիմիսշյանն ընդգծեց, թե համոզված է, որ Առաջին նախագահի նկատառումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղին էին ու հարգի: «Համաձայն եմ, որ սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները նպատակ ունեն իշխանություն պահել: Համաձայն եմ նաև, որ այդ գործընթացը կարող է համախմբել հանրությանը, սակայն չեմ կարծում, թե դա կհամախմբի ու կառաջնորդի քառյակին: Ես չեմ տեսնում անկեղծ ու ազնիվ նպատակ. խոսքը գնում է սահմանդրությանը հարմարեցնելուն, բայց մյուս կողմից էլ պետք է նկատել, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը իրականում կա, սակայն դա վտանագավոր է: Կան դրույթներ, որոնք բացակայում են, որոնք թույլ են տալիս ընդերքի թալան և բնապահպանական խնդիրնր են առաջացնում»,- ասաց նա: