23/07/2014 19:37
ԱՄՆ-ի հետախուզություն. «Բոինգը» սխալմամբ խոցել են անջատողականները
ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Դոնեցկի մոտ մալայզիական «Բոինգը» խոցել են ռուսամետ անջատողականները, բայց սխալմամբ:
BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, Ռուսաստանն անմիջական մասնակցություն չունի ավիավթարին, սակայն ռուսական կողմը ստեղծել է նախապայմաններ՝ դրա խոցման համար:
ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանը սովորեցրել է անջատողականներին օգտվել ՀՕՊ համակարգերից:
Նրանց տեղեկություններով, «Բոինգը» ամենայն հավանականությամբ խոսցվել է «երկիր-օդ» տիպի հրթիռով՝«Բուկ» համակարգից (SA-11 Gadfly):
Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։
«Բոինգի» «սև արկղերը» արդեն իսկ հանձնվել են մալազիական կողմին վերծանման համար: