24/07/2014 18:40
Նիգերիայում կործանվել է Air Algerie-ի ինքնաթիռը
Air Algerie-ի ավիաընկերության ինքնաթիռը, որը Swiftair իսպանական ընկերության հետ համատեղ չվերթ էր իրականացնում, կործանվել է Նիգերիայի մայրաքաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Ria-Novosti-ն:
Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող 110 ուղևորները և անձնակազմի 6 անդամներ զոհվել են:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր Մալիի օդային տարածքում: Ենթադրություններ կային, որ օդանավը ընկել է Նիգերաիայում ինչ-որ տեղ, որն ավելի ուշ հաստատվեց: