24/07/2014 12:51
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պաղեստինցիներին կռվել Իսրայելի դեմ
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին կոչ է արել Պաղեստինի ժողովրդին պայքարել Իսրայելի դեմ և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին մինչև Հորդանանի արևմտյան ափը:
Korrespondent.net-ի փոխանցմամբ` Ալի Համենեին նշել է, որ միակ միջոցը պայքարել այդ դաժան ռեժիմի դեմ, պայքարի ընդլայնումն է մինչև Հորդանանի արևմտյան ափ:
Մինչ այդ, իրանական իշխանությունները կոչ էին արել մահմեդական երկրներին ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել Գազային աջակցելու հարցում:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ: Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 600-ը: