24/07/2014 16:11
Նախարար Աշոտյանը փոքրիկի պլանշետն անպայման կտա
Այսօր կառավարության շենքի մոտ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մոտեցավ մի փոքրիկի ու ասաց, որ նա շուտով պլանշետ նվեր կստանա: Փոքրիկի մայրը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իրենք սոցիալապես անապահով ընտանիք են, սակայն իր աղջիկը շատ լավ է սովորում դպրոցում, և Արմեն Աշոտյաը խոստացել է նրան պլանշետ նվիրել:
Իսկ քիչ հեռվում նախարար Աշոտյանին սպասում էին Կառավարության առջև հավաքված մի քանի ծնողներ ևս, ովքեր խնդրեցին կրաթական ծրագրերում որոշակի փոփոխություններ մտցնել: «Պարոն Աշոտյան, դուք լավ մարդ եք: Ձեր դեմքից էլ է դա երևում: Մեր երեխաները չեն կարողանում սովերել, ընդառաջեք»,- ասացին նրան, ինչիին Աշոտյանն արձագանքեց. «Շատ լավ էլ հասցնում են սովորել: Կներեք ես շտապում եմ»,- ասաց Աշոտյանն ու հեռացավ: