24/07/2014 17:31
Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ և 132 հրանոթ
2004-2012թթ.-ի ընթացքում Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 132 հրետանային համակարգ, 120 միավոր Д-30 հրանոթ, 12 միավոր «Пион» հաուբիցներ, 60 միավոր «БТР-70», ինչպես նաև 11 միավոր «СУ-25» կործանիչներ:
Economist.az-ի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում բելառուսական կողմը Բաքվին է վաճառել 153 տանկ:
Նշված տեղեկատվությունը ներկայացված է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում:
Հիշեցնենք, որ վերջերս բելառուսական «Տետրաէդր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը հայտարարել էր, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:
Նովիկը նշել էր, որ «Стилет»-ը արդեն գտնվում են Ադրբեջանի ԶՈւ-ի տրամադրության տակ, իսկ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ 10 տարի:
Նշվում է, որ Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝օդային ցանկացած տեսակի հարձակումներից:
«Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է: