24/07/2014 17:55
Արցախում ծնունդների թվի աճ է գրանցվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած տարվա հունիս ամսին գրանցված 192 ծննդի դիմաց, այս տարի նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը հասել է 212-ի: Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել է ԼՂՀ առողջապահության նախարարության վիճակագրական վերլուծական բաժնի վարիչի պաշտոնակատար Ագապի Հայրունին:
Նա նաև տեղեկացրել է, որ 175 ծնունդ գրանցվել է Ստեփանակերտի ծննդատանը, ընդ որում, 104-ը եղել են Ստեփանակերտի ծննդկաններ, 14-ը՝ Ասկերանի, 6-ը՝ Շուշիի, 18-ը՝ Մարտակերտի, 8-ը՝ Հադրութի, 19-ը՝ Մարտունու, 5-ը՝ Քաշաթաղի, 1-ը՝ Շահումյանի շրջաններից:
Հանրապետության 5 շրջանների ծննդատներում ծնունդների հետևյալ պատկերն է արձանագրվել՝ Մարտակերտ՝ 13, Մարտունի՝ 14, Հադրութ՝ 5, Շուշի՝ 1 , Քաշաթաղ՝ 4: Հունիս ամսին հանրապետական ծննդատանը գրանցված նորածիններից 85-ը եղել են տղաներ, իսկ 92-ը՝ աղջիկներ: