24/07/2014 16:37
ԱՄՆ դեսպանատուն. Հայաստանի օդային տարածքն անվտանգ է
«Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար»,- նման հաղորդագրություն է տեղադրված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջում:
Նշենք, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն:
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայաստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում:
Դեսպանատան Ֆեյսբուքայն էջը նշում է, որ STEP ծրագրում գրանցվելը հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները:
Մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեզ հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»,- հաղորդումէ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքայն էջը: