24/07/2014 12:29
«Գլորիային» արտոնությունների տրամադրումը սովորություն է դարձել
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ին կառավարությունը թույլատրեց «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգում` մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը:
Ընկերությունն աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «SARTIS» ֆիրմայի պատվերով` կատարելով կարի ծառայություններ և արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրամիության երկրներ:
Ընկերությունն իր գործունեությունը հիմնականում ծավալում է տոլինգային եղանակաով` «SARTIS»-ի պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք աարտադրելու համար` ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
Ընկերության աշխատակիցների 90%-ը կանայք են:
Հաշվի առնելով ընկերության դերը ՀՀ Լոռու մարզի արդյունաբերության զարգացման գործում և կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման ու պահպանման հարցում պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ ընկերության կողմից ներկայացված ցանկի 1-21 թվագրությամբ ապրանքները ներմուծվել են 2010-2011 թթ., որոնց «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները արդեն իսկ երկարաձգվել են ՀՀ կառավարության 15.09.2011թ. N1368-Ա որոշմամբ մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը, իսկ 22-47 թվագրությամբ ապրանքները ներմուծվել են 2013-2014թթ. և մաքսային մարմինների կողմից ձևակերպվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև մեկ տարի ժամկետով:
Հարկ է նշել, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, ըստ շրջանառվող լուրերի առնչվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Պետական ռեգիստրում որպես «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր նշված է Բագրատիոն Դարբինյանի անունը: