24/07/2014 16:23
Կառավարությունը քննարկել է պատգամավորների առաջարկները
ՀՀ կառավարությունը քնարկել է «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նրանց առաջարկով կվերանա հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նշված և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում ամրագրված ժամկետների տարբերությունը: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացություններին և ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: