24/07/2014 19:36
Հալեպը կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել
Հուլիսի 23-ին՝ չորեքշաբթի օրը, Հալեպի թաղամասերում կրկին հիթիռակոծություններ են եղել: Այս անգամ հրթիռակոծության թիրախ է դարձել Թելեֆոն Հաուաիի շրջանը: Այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի Facebook-յան էջից:
Ահավոր պայթյուններ են գրացնվել զինվորական-քաղաքական կենտրոնի գրասենյակի հարևանությամբ գտնվող Սբ. Տիմոթեոս եկեղեցու մոտ և հաղորդագրության տան մեջ: Պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվում կան նաև երեխաներ: Ըստ նախնական տվյալների՝ զոհերի ու վիրավորների մեջ հայեր չկան:
Հրթիռակոծության հետևանքով բնակիչները կրել են նյութական մեծ կորուստներ: Կրկին քանվդել են խանութներ, եկեղեցիներ ու պետական այլ շինություններ: Թաղամասի բնակիչները խուճապի և տագնապի մեջ են:
Նախորդող հրապարակում՝ Հալեպում երեկ հայ է վիրավորվել