24/07/2014 11:18
Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումները երկարացվեցին
Այսօր կառավարության հաստատման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նշենք, որ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը:
Սակայն անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման որոշ միջոցառումների կատարման ժամկետները:
Նախագծով կատարված փոփոխության արդյունքում ակնկալվում է սահմանել համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների ճշգրիտ ժամկետները:
Հավելենք, որ առաջարկվում է ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի և միջոցառումների կատարման ժամկետները երկարացնել 5 կամ 6 ամսով: