24/07/2014 20:11
Ինյեստան ուզում է կրել ավագի թևկապը
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ուզում է կատարել թիմի ավագի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Երազում եմ դառնալ իմ հարազատ թիմի ավագը: Դա լուրջ քայլ է, որը շատ բան է նշանակում: Քեզ սկսում են ավելի շատ վստահել, խաղընկերներդ ավելի շատ են հարգում, իսկ դու պարտավոր ես լավ տպավորություն թողնել: Իհարկե, դա ունի նաև իր բացասական կողմը` սկսում ես ծերանալ»,- նշել է Ինյեստան: