24/07/2014 10:35
1000 տոննայի փոխարեն՝ 300 տոննա ծիրան է եղել Վայքում
Վայոց Ձորի մարզում այս տարի արտադրվել է 300 տոննա ծիրան: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մարատ Ներսիսյանը:
Նա նաև նշեց, որ մարզում մթերող ընկերություն չունեն, ծիրանն ուղղակի վաճառվում է շուկաներում, նաև արտահանվում է, թե ուր` տեղյակ չէր, միայն հաստատ է, որ իրացման խնդիր մարզը չունի. «Ծիրան ուտող ժողովուրդ ենք, ինչքան կլինի կուտենք»:
Ըստ գյուղվարչության պետի՝ ծիրանն իրացվում է 300-ից մինչև 1000 դրամի շրջանակներում, կախված որակական հատկանիշներից, մարզում նաև սովորույթ կա միրգը, այդ թվում՝ ծիրանը, վաճառել ճանապարհի եզրերին. Քանի որ ծիրանի քանակությունը մեծ չէ. այս առևտրի ձևն ունի իր առավելությունները:
«Մարզում տարեկան միջինում ունենում էինք 1000 տոննա ծիրանի բերք, դե այս տարի ցրտահարություն եղավ, բերքը տեղ-տեղ կա, շատերը չունեն»,- ասաց Մարատ Ներսիսյանը: