24/07/2014 10:26
Մաթյե. «Հանդես կգամ աշխարհի լավագույն թիմում»
«Վալենսիայի» նախկին պաշտպան Ժերեմի Մատյեն խոսել է իր նոր թիմի` «Բարսելոնի» մասին, որի հետ երեկ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հանդես կգամ աշխարհի լավագույն թիմում: «Բարսելոնում» չկան վատ ֆուտբոլիստներ: Յուրաքանչյուր խաղացող, ով տեղափոխվում է կատալոնյան թիմ, բավական ուժեղ է: Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: Հուսով եմ, կկարողանամ օգնել «Բարսելոնին»` նոր բարձունքներ նվաճելու հարցում»,- նշել է Մաթյեն: