24/07/2014 14:44
4 ամիս առաջ Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իրենց բակում թաղված
4 ամիս առաջ Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում անհետացած Շանթ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերվել է Քեսաբի իրենց տան բակում՝ թաղված: Այս մասին տեղեկացնում է «Եռագույն» կայքը:
Հալեպի թեժ մարտերի ժամանակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ մեկնել է Քեսաբ, որն այդ ժամանակ ավելի ապահով էր համարվում, սակայն մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման ժամանակ, նա կնոջն ու երեխային ուղարկել է Լաթաքիա, իսկ ինքը մնացել Քեսաբում. ամիսներ շարունակ նրանից որևէ տեղեկություն չի եղել:
Օրեր առաջ Շանթ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերվել է Քեսաբի իրենց տան բակում թաղված: