24/07/2014 11:51
Վալերի Օսիպյանի եղբորորդին ցանկություն է հայտնել ներկայանալու իրավապահներին
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը ցանկություն է հայտնել ներկայանալու իրավապահ մարմիններին: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ս. Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Կ. Գրիգորյանի խոսքով՝ Ս. Օսիպյանը պետք է որոշի, թե երբ ներկայանալ, իսկ իրեն առայժմ դրա վերաբերյալ որևէ բան հայտնի չէ:
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է ի վնաս իրեն լինել այն, որ նա այս ընթացքում գտնվել է հետախուզման մեջ, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, եթե նա կամավոր ներկայանա, ինչո՞ւ պետք է ի վնաս իրեն լինի»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը Երևանում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը:
Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Ս. Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախորդող հրապարակում՝ Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի
Դատարանը բավարարել է Վ. Օսիպյանի եղբորորդուն կալանավորելու միջնորդությունը
Դանակահարվածի մայր. Ինչո՞ւ են միայն Օսիպյանի եղբորորդուն մեղադրում