24/07/2014 13:25
Խափանվել է Հայաստան մատակարարվող ինտերնետային կապը. Ucom
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ՝ ժամը 20:20 սահմաններում, Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Ucom ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը:
«Շնորհիվ պահուստային գծերի մեր ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում այժմ Ucom ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։
Ucom -ն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։