24/07/2014 12:18
5.000.0 դրամ` վետերանների աջակցության համար
Կառավարության այսօրվա նիստում որոշեց «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի համաձայն՝ վերաբաշխում կատարել և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 2014 թվականի 9 ամսում հատկացնել 5,000.0 հազ. դրամ:
Գումարը տրամադրվում է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այս որոշմամբ նախատեսվող միջոցառումը հնարավորություն կտա «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին ցուցաբերել հասցեական սոցիալական աջակցություն: