25/07/2014 17:05
«Մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացածին, բայց ոչ` Էրդողանին»
Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացած թեկնածուի, միայն ոչ` գործող վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Էրդողանը որքան էլ խնդրահարույց թեկնածու է, բոլոր դեպքերում Թուրքիայի համար շատ բան է արել և սեղանին դնելու բաներ ունի»,- ասաց նա:
Ասուլիսին մասնակից մեկ այլ թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կարծիք հայտնեց, որ նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհանգիստ անձնավորություն է:
«Նրա ընտրազանգվածն ավելի շատ ստորին խավի մարդիկ են»,- ասաց թուրքագետը:
Հ. Չաքրյանի խոսքով` հայ համայնքն առանձնապես ազդեցություն չի ունենում ընտրությունների վրա, իսկ Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքն ընտրություններով չի փոխվում:
«Հայերը նախընտրում են Էրդողանին, քանի որ, օրինակ, մինչև Էրդողանի իշխանությունը, հայերի կալվածքները խլում էին, իսկ նա օրենք ընդունեց, ըստ որի, արգելվեց դա»,- ասաց քուրքագետը` ընդգծելով, որ Էրդողանը երբեք հայերին վիրավորող արտահայտություններ չի օգտագործել՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների:
Նախորդող հրապարակում` Չաքրյան. Էրդողանը նախագահական ընտրություններում կհաղթի առաջին փուլով