25/07/2014 16:52
Գինեգործ. Այս տարի խաղողի մեկ կիլոգրամը կմթերվի 150 դրամով
«Այս տարի սպասվում է խաղողի լավ բերք»,-լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` հավելելով, որ այս տարի կմթերվի շուրջ 10 տոկոսով ավելի խաղող, քան 2013թ-ին` 167.000 տոննա:
2013թ-ի մեկ կգ խաղողը մթերվել է 145 դրամով, այս տարի սպասվում է, որ մթերման գինը կհասնի 150 դրամի` մեկ կգ-ի համար:
Գինեգործների միության նախագահը խոսեց նաև գարնանային ցրտահարություններից, որից տուժել է նաև խաղողի բերքը. Վայոց Ձորի մարզում ցրտահարություններից հիմնականում վնասվել է մասամբ սպիտակ խաղողը, արենին, սակայն խաղողի հիմնական բերքը չի վնասվել:
«Խաղողն առողջ է և արդեն հասունանում է»,- ասաց Ավագ Հարությունյանը: