25/07/2014 14:05
«Արսենալը» մտադիր է առանց փոխհատուցման հրավիրել Կասիլյասին
Լոնդոնյան «Արսենալն» Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին հնգամյա պայմանագիր է առաջարկել` տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով: Այս մասին հայտնում է sport.es-ը: Անգլիացիները չեն ուզում վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար` հուսալով, որ նա անվճար կտեղափոխվի, մինչդեռ «Ռեալի» հետ Կասիլյասի պայմանագրի ժամկետը կլրանա 2017 թ.:
Ինքը` Կասիլյասը, դեմ չէ «Արսենալ» տեղափոխությանը, քանզի մոտ ժամանակներս «Ռեալ» պետք տեղափոխվի Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը: