25/07/2014 11:01
Գաֆէսճյանում մեկնարկում է «Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը
«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում մեկնարկում է «Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը, որի առաջին հատվածում մասնակիցները շրջայց կունենան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով կենդանակերպ քանդակներին և դրանք հեղինակած արվեստագետներին, նյութին և կատարման տեխնիկային:
Երկրորդ մասը կանցնի կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ տրամադրված նյութերով մասնակիցները կստեղծեն նմուշներ:
Վերջում մասնակից ընտանիքները կբաժանվեն խմբերի և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական` ընտանիքները միմյանց կհանձնեն իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:
Ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար: