25/07/2014 18:08
Ա. Շաքարյան. Էրդողանը պարզապես Օբամային առանց գիտակցելու զզվացրել է
Իսանօղլուն ընդամենը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության համար վշտակցությունը բավարար չէ, պետք է նաև բավարար քայլեր ձեռնարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում կայանլիք ընտրություններում թեկնածուների կողմից առաջ քաշվող թեզերին, ասաց թուրագետ Հակոբ Չաքրյանը:
Թեև այդ թեկնածուն անկեղծորեն առաջարկ է անում, բայց դա, թուրքագետի խոսքով, նրան ձայներ չի ապահովի: «Հակառակը՝ այդ հայտարարության պատճառով այդ թեկնածուն հնարավոր է ձայներ կորցնի»- ասաց նա:
Ինչ վերաբերում է Դեմիրթաշին, ապա Հակոբ Չաքրյանը կարծում է, որ այս թեկնածուն նույնպես չի փայլում Հայոց ցեղասպանության գաղափարախոսությամբ:
«Այս թեկնածուի ընտրազանգվածը մարգինալացված է և նրան են սատարում ազգային, սեռական ու կրոնական փոքրամասնությունները»,- իր հերթին ասաց ասուլիսին մասնակից թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ նշելով, որ այս ընտրություններում նա կստանա ձայների մեծամասնության ընդամենը 10-15 տոկոսը միայն:
Անդրադառնալով Էրդողանի և ԱՄՆ նախագահի հարաբերություններին, որոնք, կարծես թե, մի փոքր լարված են, թուրքագետը փաստեց, որ այդ լարվածությունն իսկապես կա, որը նկատելի է անգամ Էրդողանի քարոզարշավում:
«Մերձավոր Արևելքի մասին Թուրքիան ու Իրանը հակասական կարծիքոներ ունեն: Եթե թուրք իշխանությունները համագործացկում են ամերիակացիների հետ, իսկ ժողովուրդը չի սիրում նրանց, Իրանում հակառակը՝ իշխանություններն ատում են նրանց, իսկ ժողովուրդը սիրում է: Հակաամերիկյան հույզերը Թուրքիայում իրականում շատ բաց են: Այդ շոուն հրապարակային կերպով մեսիջ է Էրդողանից, որ իբր նա ամերիկացիների վրա մատ է թափ տալիս: Այսինքն՝ ուզում է ասել, թե ամերիկացիների հետ հարաբերությունները խզել է»,- նշեց Ա. Շաքարյանը:
Ինչ վերաբերում է Նախագահ Օբամային՝ ապա թուրքագետը նշեց, որ մամուլում շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Այսինքն՝ Օբաման իրականում չի պատասխանում Էրդողանի զանգերին:
«Թուրքիայում այսօր էլ շարունակվում են հակասիոնիստական գաղափարախոսությունները: Իսկ ԱՄՆ-ը ասել է, որ նոր պատերազմներ չի ուզում: Փաստորեն` Էրդողանն իր քայլերով ուզում է ԱՄՆ-ին հակառակը համոզել: Իսկ իր զանգերով պարզապես Օբամային առանց գիտակցելու զզվացրել է: Օբաման նրա զանգերին հրաժարվում է պատասխանել, փոխարենը, սակայն, զանգերին է պատասխանում Ջո Բայդենը, ով Էրդողանի հետ հարաբերություններում նեղանալու հիմքեր չունի»,- ասաց նա` ավելացնելով, որ Էրդողանն ուզում է դառնալ նախագահ, որպեսզի խոսի ԱՄՆ նախագահի հետ:
Նախորդող հրապարակում՝ Չաքրյան. Էրդողանը նախագահական ընտրություններում կհաղթի առաջին փուլով