25/07/2014 15:00
Սևանում աղբը վնասում է էկոլոգիային. Մասնագետ
Արդեն 5-րդ ստորջրյա գիտահետազոտական արշավն է իրականանում Սևանա լճում. Խմբի անդամներն այսօր լրագրողներին ներկայացրեցին հերթական աշխատանքների արդյունքները:
«Սևանա լճի հատակից` մի հատվածից պղպջակներ են բարձրանում»,- ասաց ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդ Կլոդ Թուլումջանյանը, հավելելով, որ լճի հատակը բավականին մեծ տարածք է զբաղեցնում, սակայն իրենց խումբը կարողացել է այս ընթացքում քիչ հատվածը ուսումնասիրել, սակայն կարողացել են հետաքրքիր վայրեր բացահայտել:
Նրա խոսքով՝ լճի հատակին նկարահանումների, նաև բացահայտումների համար պրոֆեսիոնալ ջրասուզակների կարիք կա. Հետազոտությունները կնպաստեն գիտության, զբոսաշրջությանը, նաև քաղցրահամ ջրերին առավել խնամքով վերաբերվելու խնդրին:
«Սևանա լճի բուսական կենդանական աշխարհը զարգացած է»,- շեշտեց Կ. Թուլումջանյանը:
Գիտահետազոտողներին նաև անհանգստացրել էր լճի էկոլոգիական վիճակը, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը նշեց, որ լճում առկա է աղբի մեծ քանակությունը, որը վնասում է էկոլոգիային: