25/07/2014 14:28
«Հին Էրիվանի» տերը հայց է ներկայացրել դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ սկսվել է «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:
Ձեռնարկատերը բողոքարկել է, դատավոր Ա. Բեկթաշյանի կայացված որոշումը, որով մերժվել էր «Յունիբանկի» վարչության նախագահ Վ.Աթայանի նկատմամբ, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (ակնհայտ սուտ մատնություն) քրեական գործ չհարուցելու որոշման համար վարույթն իրականացնող մարմնի դեմ Մանվել Տեր-Առաքելյանի բողոքը: Առաջի դատական նիստը մեկուկես ժամ տևեց:
Ի տարբերություն` առաջին ատյանի վերաքննիչ դատարանը թույլ է տվել ձեռնարկատերին անձամբ հայտնել իր դիրքորոշումը, ու հանդես գալ հայտարարություններով, ինչից զրկված է եղել Ա.Բեկթաշյանի նախագահությամբ գործի քննության ընթացքում: Վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի սեպտեմբերի 8-ին:
Ի դեպ, Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան (Ա. Բեկթաշյանի բնակավայրըում) Մանվել Տեր-Առաքելյանի անունից հայց է ներկայացվել ընդդեմ դատավոր Բեկթաշյանի՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության պահանջով:
Դատավորը` քննելով ձեռնարկատեր Մ.Տեր-Առաքելյանի հայցը՝ անհիմն դուրս է հրավիրել Մ.Տեր-Առաքելյանին դատարանի դահլիճից, ձայնագրառման մեջ լսվում է, թե ինչպես դատավորը ասում է՝ «խուժան»:
Դատավորի այս գործողությունների առնչությամբ Մ.Տեր-Առաքելյանը դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը,և Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջը
«Հին Էրիվան» նախագծի ղեկավար. Ակտիվիստները խանգարում են գաղափարներս կատարել