25/07/2014 13:16
Էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել 25 տարեկան երիտասարդի
Նախօրեին ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը Երևան-Գյումրի ուղեմասի 2727 կմ-ին` ՊԿ 4 հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 20-25 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: