25/07/2014 20:37
«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը հոգեբուժական բաժանմունքում է
«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը արդեն 1 ամիս է՝ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ք. Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Ք. Ամոյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և «Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժական բաժանմունքից տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք:
«Նա ունի համապատասխան փաստաթղթեր, որ ունի հոգեկան խնդիրներ: Բնական է, որ բանտում հայտնվելուց հետո նրա հանդեպ հսկողությունը այն չի եղել, ինչ-որ ազատության մեջ: Այսօր նրան պետք է բերեին դատարան, սակայն հիվանդանոցից գրություն էին ուղարկել, որ վիճակը վատացել է և նրա մասնակցությունը չեն կարող ապահովել և դատական նիստ չեղավ»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Ք. Ամոյանի մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, և եթե որոշվի, որ նա մեղավոր է, ապա որպես պատիժ պետք է ընտրվի հարկադիր բուժումը:
Նշենք, որ հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին , Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
Նախորդող հրապարակում՝ Բանդայի գործով ամբաստանյալը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության
«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է
«Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել