25/07/2014 20:26
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Նախորդող հրապարակում` Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Նախագահին