25/07/2014 12:15
Վլադիմիր Գրոյսմանը՝ Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար
Ուկրաինայի կառավարությունը՝ վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանին նշանակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ Յացենյուկը հրաժարական է տվել խորհրդարանում կոալիցիայի փլուզման և Գերագույն Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ կապված:
Հիշեցնենք, որ Յացենյուկը նշել էր, որ կոալիցիայի փլուզումն ունենալու է բացասական հետևանքներ: Նա դրանում մեղադրել է պատգամավորներին:
Արսենի Յացենյուկը գլխավորել է կառավարությունը 2014 թ-ի փետրվարի 27-ից: Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը այսօր Ռադայում հայտարարել է կոալիցիայի գործունեության դադարեցման մասին:
Կոալիցայի փլուզման և 30 օրվա ընթացքում որևէ կոալաիցայի չձևավորման դեպքում՝ նախագահը կարող է գերագույն Ռադան ցրել և անցկացնել արտահերթ ընտրություններ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել պատգամավորներին՝իշխանության ամբողջական վերաբեռնման հետ կապված, հավելելով, որ դա չպետք է կաթվածահար անի խորհրդարանի աշխատանքը: