25/07/2014 11:26
Հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հուլիսի 28-ին` առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: