26/07/2014 12:30
Ամստերդամում «Բոինգ-ի» զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի
Ամստերդամի օդանավակայանում նախատեսում են բացել Ուկրաինայի տարածքում կործանված «Բոինգ-777-ի» զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Gazeta.ua-ի փոխանցմամբ, օդանավակայանի համալիրներից մեկը այժմ վերածվել է հուշահամալիրի:
Մարդիկ այդ վայր ծաղիկներ, մոմեր և փափուկ խաղալիքներ են բերում:
Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։ Ինքնաթիռի «սև արկղերը» արդեն իսկ փոխանցվել են միջազգային փորձագետներին՝վերծանման համար: