26/07/2014 12:21
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրանցքից
Ժամը 06.40-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում` նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ. Բ.-ին (ծնվ.1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: