26/07/2014 13:09
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ
ԵՄ-ը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրոդկովի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ:
Vesti.ru-ի փոխանցմամբ, ԵՄ-ի նոր «սև ցուցակում» է հայտնվել ևս 15 հոգի և 18 ընկերություն ու կազմակերպություն, այդ թվում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարությունը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների «սև ցուցակում» այս պահին առկա է 87 ֆիզիկական և 20 իրավաբական անձ:
Բոլոր վերոնշյալ անձանց մուտքը ԵՄ մինչև նոյեմբեր արգելափակվում է, իսկ եվրոպական բանկերում նրանց հաշիվները՝սառեցվում:
Նշվում է, որ «սև ցուցակի» մեջ են հայտնվել նաև Ռուսաստանի ԱԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը և մի շարք պատգամավորներ ու ուժային կառույցների ներկայացուցիչներ: