26/07/2014 21:30
Բագրատյան. Սահմանամերձ գյուղերի մարդկանց պետք է զինել և ամսական վարձատրել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է սահմանամեձ գյուղերի բնակչությանը զինելու հարցին՝ համարելով, որ հարցը խնդրահարույց է:
«Սահմանամեձ գյուղերի բնակչությանը զինել-չզինելու հարցը խնդրահարույց է։ Ընդ որում ՀՀ իշխանությունները, ըստ մամուլի հաղորդագրության, դրան դեմ են։
Այս կապակցությամբ հիշատակում եմ 2013-ի նախագահական ընտրություններին, իբրև թեկնածու, իմ բանակային ծրագրից (ի դեպ, միակն եմ եղել, որ բանակային ծրագիր է ներկայացրել) հետևյալ միտքը.
Սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախաատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ»,- գրել է Բագրատյանը:
Նախորդող հրապարակում` Հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը վիրավորներ ունի. ՊՆ խոսնակ