26/07/2014 10:10
Paul & Shark բրենդը հրաժարվել է «Բազում» կարի արտադրամասի ծառայություններից
ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ը կալանք են դրել Վանաձորում գործող «Բազում» կարի արտադրական ձեռնարկության հաշիվների վրա, ինչի հետևանքով, չնայած «Բազումը» ժամանակին կատարել է իտալական Paul & Shark ընկերության պատվերը, բեռնել մեքենան, այն 10 օր շարունակ մնացել է մաքսակետում, քանի որ թույլ չեն տվել անգամ մաքսատուրքը վճարել, որպեսզի իտալական ընկերության բեռնատարը իր ապրանքով դուրս գա ՀՀ սահմաններից:
Ձեռնարկության գործադիր տնօրեն Յուրի Միքայելյանը «Ժամանակի» հետ զրույցում վրդովված ասել է. «Խնդրեցի, ասացի՝ 1 ժամով բացեք, թող մեքենան դուրս գա, բայց ոնց պատին կխփես քարով՝ նույնն է, թե մեր այդ կառույցների հետ փորձես հարց լուծել: Դրա հետևանքով Paul & Shark-ը մեզանից հրաժարվեց, չնայած, որ շատ գոհ էր որակից, 1500 եվրո տուգանեց, որ 10 օր շարունակ մեքենան կանգնած է եղել մեր մաքսակետում, ամեն ինչ ավարտվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: